Մարմնամարզության աշխարհի գավաթում 4 հայ մարզիկներ դուրս են եկել եզրափակիչ

Արթուր Դավթյանը ԵԱ–ում. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի 4-րդ փուլում հայ մարմնամարզիկները հաջողություններ են գրանցել:
Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը (օղակներ), Արթուր Ավետիսյանը (օղակներ), Հարություն Մերդինյանը (նժույգ թափեր) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր) դուրս են եկել եզրափակիչ:
Դավթյանը վաստակել է 14,266, Ավետիսյանը՝ 14,633, Մերդինյանը՝ 14,466, իսկ Խաչիկյանը՝ 14,300 միավոր: