Լարսը բացվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկության համար

Ավելի վաղ ճանապարհը փակվել էր եղանակային պայմանների պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Միջազգային նշանակություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչներով և կիսակցորդիչներով բեռնատարների երթևեկությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Նշենք, որ ավելի վաղ ճանապարհը փակվել էր տեղումների պատճառով։
«Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց դադարի` միայն ձնահոսքի թունելներով»,–հայտնեց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։
Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։