Խզմալյանը և Օսինցևը քննարկել են մշակույթի ոլորտում համագործակցության նախագծերը

Արա Խզմալյանն ընդունել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը
Օսինցևը հույս է հայտնել, որ հայ-ռուսական մշակութային համագործակցությունը շարունակական կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի քննարկել են մշակույթի ոլորտում հայ- ռուսական համագործակցության հնարավոր նախագծերը՝ կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, պարարվեստի, թատերարվեստի և այլ ոլորտներում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն` հավելելով, որ Օսինցևը Հայաստանում է «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի շրջանակում։
Արա Խզմալյանն ընդունել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը
Օսինցևը նույնպես անդրադարձել է հայ-ռուսական մշակութային համագործակցության ակտիվությանը և հույս հայտնել, որ այն առավել կխորանա և կլինի շարունակական:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ապրիլի 28-ին՝ Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացման կարևորությանը։ Դրա շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման և այլ հարցեր:
Արա Խզմալյանն ընդունել է ՌԴ մշակույթի նախարարի տեղակալ Վլադիմիր Օսինցևի գլխավորած պատվիրակությանը
Համաժողովի շրջանակում ռուսաստանյան ստեղծագործական բուհերի ներկայացուցիչները վարպետության դասեր կանցկացնեն երևանյան բուհերում: Միջոցառումները կամփոփվեն «Մոսկվա» կինոթատրոնում Ռուսական կինոյի օրերի բացման արարողությամբ և ռուսական վարձույթի ռեկորդակիր դարձած «Չեբուրաշկա» ֆիլմի ցուցադրությամբ։
Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն Երևանում և Գյումրիում: