ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍ նախարարը մասնակցել է ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի տեղեկացմամբ՝ նախաձեռնվել է ասորական համայնքի հուշարձանների վերականգնման գործընթաց, և այս մատուռի վերականգնումը այդ գործընթացի մի մասն է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ասորական համայնքին հուշարձանապահպան կարևոր նախաձեռնության համարն ու ընդգծել.
«Մշտապես պատրաստակամ ենք աջակցելու թե՛ հայկական, թե՛ մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը»:
Նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթի, ինքնության, լեզվի, կրթության, իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է:
Մատուռը հիմնադրվել է 19-րդ դարում ասորական համայնքի ներկայացուցիչների միջոցներով:
Միջոցառման մասնակիցները այցելել են նաև Դիմիտրով համայնքում գտնվող ասորական Սուրբ Կիրիլ եկեղեցի, որը ևս թվագրվում է 19-րդ դարով: