ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ զինված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդների թեկնածու համարվող անձինք անվճար բուժզննում կանցնեն պետպատվերի շրջանակներում։ ՀՀ կառավարության նիստում այս մասին որոշման նախագիծն ընդունվեց առանց քննարկման։
Նշենք, որ ՀՀ զինված ուժերում վարորդական վկայական տալու համար ժամկետային զինծառայողները ենթարկվում են լրացուցիչ բժշկական զննության և հետազոտությունների։
Նախկինում այդ բուժզննումներն իրականացվում էին վճարովի հիմունքներով, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ էր ստեղծում ժամկետային զինծառայողի ընտանիքի համար, ուստի որոշվել է դրանք մատուցել պետպատվերի շրջանակներում։