Հայտնի է` ովքեր Հայաստանը կներկայացնեն բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը
Մեր ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ կմեկնի մրցավայր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ուզբեկստանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից 11 մարզիկ կմասնակցի։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի կազմում կլինեն Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը, Ռուսլան Ասլիկյանը, Արթուր Բազեյանը, Արթուր Ղազարյանը, Հովհաննես Բաչկովը, Գուրգեն Մադոյանը, Համբարձում Հակոբյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Նարեկ Մանասյանը և Դավիթ Չալոյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ կմեկնի մրցավայր։
«Սպորտային մաֆիա» ՀՀ–ում. ովքե՞ր են ֆուտբոլի միջոցով ազատվել բանակից. «Ժողովուրդ»
Հիշեցնենք, որ առաջնությունը կկայանա մայիսի 1-14-ը Տաշքենդում։
Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ:
«Ինձ համար սա ոսկի է». Հռիփսիմե Խուրշուդյանն ուզում է մասնակցել նաև աշխարհի առաջնությանը