Հայաստանում ՀՌՕ–ի խոհարարները «քննություն» կհանձնեն

Հրահանգիչները կգնահատեն ոչ միայն պատրաստի սնունդը, այլև դրա պատրաստման գործընթացը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի նյութատեխնիկական ապահովման պարենային ծառայության մասնագետները կմասնակցեն ուսումնական պարապմունքի, որի շրջանակում կստուգվեն նրանց մասնագիտական հմտությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ–ի մամուլի ծառայությունը։
«Զինվորական խոհարարները կկատարեն հատուկ պատրաստության մի շարք նորմատիվներ զինծառայողների համար մշտական պարտադիր սննդակարգի ուտեստների պատրաստման և հացաբուլկեղենի պատրաստման գործում: Բացի այդ, սննդի ծառայության մասնագետները կստուգեն տեսական գիտելիքները դաշտում սննդի պահպանման և պատրաստման նորմերի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Պարենային ապահովման խնդիրների կատարման համար կտրամադրվեն սառը խորտիկների, առաջին, երկրորդ և երրորդ ճաշատեսակների պատրաստման, հացաբուլկեղենի թխման համար անհրաժեշտ ապրանքներ:
«Ալագյազում» վարժանք են անցկացրել ՀՌՕ–ի քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները
Հրահանգիչները կգնահատեն ոչ միայն պատրաստի սնունդը, այլև դրա պատրաստման գործընթացը: