Գրոսին հուսով է, որ մինչև տարեվերջ անվտանգության գոտի կստեղծվի Զապորոժիե ԱԷԿ-ի շուրջ

Ռաֆայել Գրոսի
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի խոսքով՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում արտակարգ իրավիճակի վտանգն օրեցօր աճում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մեծ հույս ունի, որ մինչև այս տարվա վերջ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի կստեղծվի։ Այս մասին նա ասել է ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։

«Սա շատ կարևոր է, քանի որ արտակարգ իրավիճակի վտանգը օրեցօր աճում է, մենք տեսել ենք, թե ինչպես է կայանի վրա մի քանի անգամ հարձակում եղել»,- ասել է Գրոսին։

Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։