ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի ՆԳՆ ստորաբաժանման մակնշմամբ ուղղաթիռն անցել է Փարիզում ՌԴ դեսպանատան վրայով, այնտեղից լուսանկարել են դիվանագիտական առաքելության տարածքը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դեսպանատնից աղբյուրը։
«Փողոցում ուժեղ աղմուկ լսեցինք, դուրս եկանք տեսնելու, թե ինչ է կատարվում։ Դեսպանատան տարածքի վրայով ուղղաթիռ էր թռչում, որից լուսանկարում էին դիվանագիտական առաքելության տարածքը»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով` միջադեպը տեղի է ունեցել մարտի սկզբին։
Գործակալության տրամադրության տակ հայտնված տեսանյությում երևում է, որ դեսպանատան շենքի վրա պտտվում է Sécurité civile գրությամբ ուղղաթիռը, իսկ ներսում գտնվող անձի ձեռքին մեծ օբյեկտիվով տեսախցիկ կա, նա նկարահանում է։

Գրությունից կարելի է եզրակացնել, որ ուղղաթիռը պատկանում է Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական անվտանգության և ճգնաժամային կառավարման գլխավոր վարչությանը (DGSCGC): Սովորաբար նման ուղղաթիռներն օգտագործվում են բնական աղետների կամ դժբախտ պատահարների ժամանակ:
ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Ֆրանսիայի իշխանություններին` խնդրելով պարզաբանել իրավիճակը, սակայն այնտեղից մեկնաբանություններ չեն ստացվել։