Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Ֆրանսիացի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստան ժամանած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ։
Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Նախարարը ծաղիկներ է խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ
Հիշեցնենք, որ Կատրին Կոլոննան Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում։ Ավելի վաղ նա Ադրբեջանում էր։ Ապրիլի 26-ին մեկնարկած տարածաշրջանային այցը կավարտվի ապրիլի 29-ին` Թբիլիսիում։
Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարներն այցելել են Ծիծեռնակաբերդ