Դպրոցներին կհատկացվի ուսումնական զենք, որը չի կարող դառնալ մարտական. հաստատվել է նոր կարգ

ՀՀ կառավարության որոշմամբ դպրոցներում կնշանակվեն զենք պահելու համար պատասխանատու անձինք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու լրացված կարգը:
Կարգում նշվում է, որ ուսումնական զենք է համարվում այն սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։
ԿԳՄՍ–ն նորացնում է դպրոցներում ՆԶՊ–ի դասընթացների անցկացման կարգը
Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը, ըստ կարգի, կկատարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հայտ կներկայացնի ՀՀ պաշտպանության նախարարություն։
ՊՆ-ն էլ իր հերթին զենք կտրամադրի` ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժանմունքներից։
Դպրոցներում կնշանակվեն զենք պահելու համար պատասխանատու անձինք (ենթադրաբար՝ նախնական զինվորական պատրաստության ուսուցիչը կամ տնօրենը, - խմբ.)։