ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունից զանգահարել են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին և նրա հետ անկեղծ զրույցի բռնվել։ Զրույցի տեսանյութը հրապարակվել է պրանկերների Rutube–ի ալիքում։
Զրույցի ժամանակ Փաուելը պատմել է ԱՄՆ տնտեսության մեջ առկա խնդիրների, ինչպես նաև լրացուցիչ ծախսերի համար միջոցների բացակայության մասին։ ԴՊՀ–ի ղեկավարը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները չաշխատեցին և գովել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինային։
«Ռուսներին հաջողվել է խուսափել պատժամիջոցների կոշտ հետևանքներից։ Բոլորս ճանաչում ենք ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավարին. նա բավական լավ է կատարում իր աշխատանքը։ Նա գործից քաջատեղյակ է և խելացի», – ասել է ԴՊՀ–ի ղեկավարը։
Փաուելը հայտարարել է, որ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել հնարավոր գրեթե ամեն տեղ, սակայն դա էլ չի օգնել։