«Ալագյազում» վարժանք են անցկացրել ՀՌՕ–ի քիմիական և կենսաբանական պաշտպանության մասնագետները

Վարժանքի ծրագրում ներառվել են նաև մարտավարական-հատուկ և կրակային պատրաստության վարժություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման մասնագետները «Ալագյազ» զորավարժարանում մասնակցել են թունավոր նյութերի առկայության վերաբերյալ բարձրլեռնային դժվարանցանելի տեղանքի հետախուզման վարժանքին: Տեղեկությունը հայտնում է օկրուգի մամուլի ծառայությունը
Հատուկ զրահատեխնիկայի և անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ մասնագետները հետազոտել են տեղանքի պայմանականորեն վարակված հատվածները՝ վերցրել են հողի, բուսականության և ջրի նմուշներ՝ ռադիոակտիվ ճառագայթման աղբյուրների և թունավոր նյութերի տեսակների հայտնաբերման համար:
Մշակվել են թունավոր նյութերով պայմանական խոցման վայրերից անձնակազմին տարհանելու, թունավոր նյութերով խեղդվելու և այրվածքների դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործողությունները:
Վարժանքի ծրագրում ներառվել են նաև մարտավարական-հատուկ և կրակային պատրաստության վարժություններ, ինչպես նաև ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաներ վարելու նորմատիվների կատարում:
Հայաստանում ՀՌՕ զինծառայողները բարձրացրել են տեխնիկայի ապահովման արդյունավետությունը