Թուրքիայի Ադանա նահանգում երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի Ադանա նահանգում այսօր առավոտյան 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Բնական աղետների հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։