ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Օրեր առաջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկվել ՀՀ ՊՆ Տավուշի թիվ 2-րդ տարածքային ստորաբաժանման ղեկավար (զինկոմ) Լեռնիկ Օհանյանը։ Տեղեկությունը հայտնում է Aravot.am-ը։
Բերդ համայնքի Տավուշ բնակավայրի ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Օհանյանի և Տավուշի բնակիչներ Գ. Աթոյանի ու Վ. Եսայանի միջև. վերջիններս ծեծի են ենթարկել զինկոմին:
Օհանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշել է, որ այս պահին չի կարող մեկնաբանություն տալ դեպքի առթիվ։
«Քիչ առաջ եմ տեղափոխվել հիվանդասենյակ: Բարդ վիրահատության եմ ենթարկվել, քանի որ ստացել եմ ողնաշարի կոտրվածք: Այս պահին, այս վիճակում չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,– ասել է նա։
Դեպքի փաստով քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։