ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին գտնվող Դևդորակի թունելով երթևեկությունը մի քանի ժամով կդադարեցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի տարածած տեղեկության համաձայն՝ Դևդորակի թունելը ապրիլի 29-ին՝ ժամը 00։00-ից մինչև 06։00-ն, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,– ասաց նա։
Հակոբյանի խոսքով` գործելու է թունելին հարակից այլընտրանքային ավտոճանապարհը։
Հիշեցնենք, որ Դևդորակի թունելի երկարությունը 2 կմ է։ Երթևեկելի հատվածի լայնությունը` 8.5 մետր։ Թունելի շինարարությունն ավարտվել է 2018 թվականին, այն գտնվում է Դարիալի և Դևդորակի կիրճերի սահմանին։ Այս հատվածն ամենավտանգավորն է վրաց–ռուսական սահմանի ճանապարհին։