ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի համար հետաքրքիր կլիներ արտաքին պատժամիջոցների ճնշման պայմաններում ուսումնասիրել Իրանի փորձն ավիաշինության զարգացման գործում։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական քաղաքականության վարչության պետի տեղակալ Միխայիլ Յուսովը:
«Իրանի առանձնահատկությունն այն է, որ նրանք երկար տարիներ ապրում են պատժամիջոցների լծի տակ, բայց ավիաշինությունը զարգացնելու ուղիներ գտել են։ Նրանք ի վիճակի են վերանորոգել ավիատեխնիկան։ Իրանցիների փորձն այս առումով կարող է մեզ պետք գալ»,-ասել է Յուսովը։
Արևմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: