Պայթյուն Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում. մեկ անձ հոսպիտալացվել է

Պայթյուն` Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում
20 կիլոգրամանով գազի բալոն է պայթել, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, որին հաջորդել է պայթյուն, ինչի հետևանքով մեկ անձ է հոսպիտալացվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 17։58-ին. պարզվել է` Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկում տեղի է ունեցել 20 կգ-անոց գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են տան ամառային խոհանոցի պատերը՝ մոտ 30-35 քմ։ Առկա է եղել խոհանոցի տանիքի փլուզման վտանգ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Լ․ Հ․-ն (ծնված 1950 թ․) տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ։
Պայթյուն` Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկում