Մոդել Փեգի Գարաբեկյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում

Մրցույթը տեղի է ունենալու Հնդկաստանում՝ սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ մոդել Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023»(Miss United Nations) մրցույթում։ Այս մասին մոդելը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մի քանի կարևոր փուլերից ու հարցազրույցներից հետո ես պատիվ ունեցա ընտրվել այս մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ Աստծուն այս նոր ճանապարհորդության համար»,–գրել է նա։
Փեգին խոստովանել է, որ շատ է կարոտել բեմը։
Նշենք, որ մրցույթը տեղի է ունենալու Հնդկաստանում՝ սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։
«Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Գրիգորյանն արդեն Նյու Յորքում է
Հիշեցնենք` 2015 թվականին Փեգի Գարաբեկյանը մասնակցել է ԱՄՆ-ում կայացած Miss Asia USA մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանն ու զբաղեցրել 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով Miss Congeniality տիտղոսին։