ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում մարդու իրավունքների խախտումներին, տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի ֆեյսբուքյան էջից։
«Կողմերն անդրադարձել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության խնդիրներին, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման և վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը, ինչպես նաև 44-օրյա մարտական գործողությունների արդյունքում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների կողմից բարձրացված հարցերին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքեր գործադրել վերոնշյալ խնդիրների հասցեագրման ուղղությամբ։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը