Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը փոխվել է

Ալեքսանդր Լենցով
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունում փոփոխություններ են տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովն ազատվել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Նրան այդ պաշտոնում ապրիլի 25-ից փոխարինել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, որը մինչ այդ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը։
Գեներալը հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել ՌԴ զինված ուժերում, եղել է ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, օդադեսանտային զորքերի հրամանատարի տեղակալ: 2020թ. հուլիսից եղել է նախարարի խորհրդական:
Մասնակցել Է Չեչնիայի առաջին և երկրորդ պատերազմների մարտական գործողություններին, Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությանը։
2014 p.-ին ստացել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում։