ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանը կմիանա սանիտարահամաճարակային արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության մասին ԱՊՀ համաձայնագրին։ Համաձայնագրի նախագիծը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Փաստաթուղթը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերին Աստանայում կայացած ԱՊՀ երկրների վարչապետների գագաթնաժողովում։ Դրա նպատակն է ամրապնդել մասնագետների (բժիշկ-համաճարակաբանների և սանիտարների) թիմերի փոխգործակցությունը, ինչպես նաև մշակել նրանց հնարավոր տեղափոխումը միմյանց տարածքում սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների գոտիներ:
Համաձայնագիրը, որը կներկայացվի խորհրդարանի վավերացմանը, Հայաստանի կառավարությունը ստորագրել է հատուկ կարծիքով (առ այն, որ հնարավոր չի համարում այն կիրառել Ադրբեջանի տարածքում մինչև 2022 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, ինչպես նաև մինչև ՀՀ օկուպացված տարածքների ազատագրումը)։ Ադրբեջանը համաձայնագիրը ստորագրել է վերապահումով, որ այն չի կիրառի «մինչև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»: