Գյումրիի փառատոնի շրջանակներում թատերասերին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի պետական թատրոնը

Գյումրիի փառատոնի շրջանակներում թատերասերին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի պետական թատրոնը
Նուրբ, ածելիի պես բարակ և սուր հումոր, համամարդկային խնդիրներ ու դերասանական արհեստավարժ խաղ: Գյումրու միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ապրիլի 26-ին Վարդան Աճեմյանի բեմում Սանկտ Պետերբուրգի պետական թատրոնն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց «Ինչի մասին են խոսում տղամարդիկ և կանայք» պիեսը ըստ ֆրանսիացի դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» ստեղծագործության: Հերոսները ներկայանում են անհեթեթն ու ծիծաղելին իրավիճակներում:
Դերասանուհի Ալլա Եմինցևան Sputnik Արմենիայի հետ զրույցի ժամանակ ասաց՝ դեռ մեկ տարի առաջ այլ փառատոնի շրջանակներում էին Հայաստանում: «Մեր բախտը բերեց՝ մենք կրկին Հայաստանում ենք: Սիրահարվել ենք այս երկրին՝ ընդհանուր մթնոլորտին, մարդկանց ու հիմա էլ միայն դրական էներգիայով ենք վերադառնում Պետերբուրգ՝ կրկին Հայաստան գալու մեծ ցանկությամբ»,-ասում է դերասանուհին:
Գյումրիի փառատոնի շրջանակներում թատերասերին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի պետական թատրոնը
ՌԴ վաստակավոր արտիստ Վալերի Սոլովյովը հիացմունքով է խոսում ոչ միայն Գյումրու, այլ նաև փառատոնի մասին. «Ընդհանրապես փառատոնը հրաշալի առիթ է նախ մասնակիցների համար: Այստեղից մենք ոչ միայն փառատոնի դրական էներգիան ենք մեզ հետ տանելու, այլ նաև բնակիչների վերաբերմունքն ու ջերմությունը»,-ասում է արտիստը շեշտելով՝ հիացած է Գյումրու դրամատիկական թատրոնի աշխատակիցների մարդկային վերաբերմունքից, գյումրեցիների պատրաստակամությունից ու Մարմաշենի վանական համալիրի գեղեցկութունից ու էներգետիկայից:
Աննախադեպ բյուջե և խորհրդանշական սկիզբ. Գյումրիում միջազգային թատերական փառատոն կկայանա
Սանկտ Պետերբուրգում 1936 թվականին հիմնադրված Լենինյան կոմերիտմիության անվան պետական թատրոնը Խորհրդային Միության փլուզումից հետո կոչվում է «Բալթյան տուն», իսկ 2000 թվականից այն ստացել է պետական թատրոն-փառատոնի կարգավիճակ, որտեղ ստեղծագործական գործունեությամբ են զբաղվել ոչ միայն ռուս, այլև մերձբալթյան, եվրոպական տասնյակ թատերախմբեր։1991 թվականից ի վեր այս ամենամյա փառատոնը համարվել է եվրոպական թատերական ամենահեղինակավոր ֆորումներից մեկը։
Գյումրու միջազգային թատերական փառատոնն անցկացվում է ապրիլի 24-ից մայիսի 10-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: