Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել մեկհարկանի տանը. ժամանել է 4 մարտական հաշվարկ

ՎազգենՍարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ գտնվող տանը բռնկված հրդեհի առնչությամբ հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան փողոցի մեկհարկանի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Հրդեհ Երևանի կենտրոնում
Դեպքի մասին ահազանգը ստացվել է ապրիլի 26-ին, ժամը 17:38-ին։
«Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի վայրից Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ տուժածներ չկան։
Հրդեհ Երևանի կենտրոնում