Էրդողանը մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել Պուտինի հետ

Էրդողանն ու Պուտինը
Ապրիլի 27-ին «Ակկույու» ատոմակայանում միջուկային վառելիքի ներմուծման արարողություն է կայանալու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին։
««Ակկույու» ատոմակայանում միջուկային վառելիքի ներմուծման արարողությունից առաջ պարոն նախագահը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ», - Քալընի խոսքը մեջբերում է Sputnik Թուրքիան։
Արարողությունը նախատեսված է ապրիլի 27-ին։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահն ասել էր, որ Պուտինն արարողությանը կմիանա տեսակապով։
Էրդողանի ինքնազգացողության պատճառով ուղիղ եթերը դադարեցվել է