ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Չեխիայի կառավարությունը պատժամիջոցների ազգային ցուցակում է ներառել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, քանի որ նա հավանություն է տալիս ՌԴ–ի կողմից Ուկրաինայում իրականացրվող գործողություններին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «České noviny»–ին։
«Որոշումն այսօր հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից։ Պատրիարքի համար դա նշանակում է Չեխիա մուտք գործելու արգելք կամ հանրապետությունում ցանկացած գույքի սառեցում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ազգային պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելը հնարավոր է դարձել հունվարին Չեխիայում ուժի մեջ մտած ակտի ընդունման շնորհիվ: