ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարար Մանսուխ Մանդավիան քննարկել են երկու երկրների առողջապահական համակարգերի գործակցությանը վերաբերող հարցեր, տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Հանդիպումը կայացել է Նյու Դելիում անցկացվող «Advantage Healthcare India 2023» գագաթնաժողովի շրջանակներում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են համագործակցության հարցեր դեղագործության ոլորտում, հիվանդանոցային օղակներում, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման հնարավորությունները:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անահիտ Ավանեսյանին 4 օրով գործուղել է Նյու Դելի։ Ավանեսյանը Հնդկաստանում մասնակցելու է «Հնդկաստանի առողջապահության գերազանցություն-2023» գագաթնաժողովին։ Ավանեսյանը Հնդկաստանում կլինի ապրիլի 25-29-ը: