ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հիացած է հայ երգչուհի, Եվրատեսիլ 2010-ի մասնակից Եվա Ռիվասի կատարումներից մեկով։
Ռիվասը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է Պավլիաշվիլիի և երգիչուհի Ademi «Իմ սրտում գարուն է» երգը։ Երգչուհին նշել է Պավլիաշվիլիի ինստագրամյան էջը և խնդրել կարծիք հայտնել իր կատարման մասին։
«Անհավանական կատարում է, եթե այդպես երգես, բոլոր բեմերը քոնն են լինելու»,- գրել է երգիչը՝ շնորհակալություն հայտնելով իր աշխատանքի հանդեպ հարգալից վերաբերմունքի համար։
Պավլիաշվիլին երգչուհուն թույլ է տվել փոխել երգի գործիքավորումը և նույնիսկ այն կատարել այլ լեզվով, ըստ երևույթին ակնարկելով հայերենը։
«Ես նման հնարավորությունը բաց չեմ թողնի»,- պատասխանել է երգչուհին։
35–ամյա Եվա Ռիվասը ճանաչված փոփ երգչուհի է։ Նրա բեմական անունը ծագումով հույն մեծ տատի անունն ու ազգանունն է (հոր կողմից)։ Երգչուհին Հայաստանը Apricot Stone երգով ներկայացրել է «Եվրատեսիլ 2010» ամենամյա միջազգային երգի մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը։