ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Վաշինգտոնը Հարավային Կորեայում միջուկային զենք տեղակայել չի ծրագրում։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր Հարավային Կորեայի նախագահի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Մենք չենք պատրաստվում միջուկային զենք տեղակայել (Հարավային Կորեայում – խմբ.), սակայն ատոմային սուզանավեր մտնելու են», – ասել է ԱՄՆ առաջնորդը։
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Ելը, ամերիկյան կողմը վստահեցրել է, որ ԿԺԴՀ–ի կողմից միջուկային հարձակման դեպքում Վաշինգտոնը պատրաստ է օպերատիվ կերպով գործի դնել «դաշինքի ողջ ուժը», այդ թվում` ատոմային զենքը։
Նա հավելել է, որ ԱՄՆ–ն և Հարավային Կորեան պայմանավորվել են «միջուկային խորհրդատվական խումբ» ստեղծել «զսպման ընդարձակ համակարգերի» կիրառման կոնկրետ ծրագրերի մշակման համար։