ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարելով՝ Թուրքիան իրականում պայքարում է ԱՄՆ-ի դեմ:
Սոյլուն, որի խոսքերը մեջբերում է Ulusal TV-ն, հայտարարել է, որ Անկարան հետապնդում է բոլոր ահաբեկչական կազմակերպություններին։
«Մենք հետապնդում ենք բոլորին։ Մենք հետապնդում ենք այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են FETÖ -ն (քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որի հետ Անկարան կապում է 2016-ի հեղաշրջման փորձը,-խմբ.), ՔԱԿ-ը (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը,-խմբ.), DAESH-ը («Իսլամական պետություն», ՌԴ-ում արգելված է որպես ահաբեկչական խմբավորում)։ Մենք չենք պայքարում ՔԱԿ-ի դեմ, մենք պայքարում ենք ԱՄՆ-ի դեմ։ Մի՞թե մենք այնքան միամիտ ենք, որ դա չգիտենք։ Մենք դա գիտենք: ԱՄՆ-ն ուզումէ այնտեղ ահաբեկչական պետություն ստեղծել»,-ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Ավելի վաղ նա մեղադրել էր ԱՄՆ-ին երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու փորձի մեջ: Անցյալ տարի Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սոյլուն հայտարարել էր, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի ցավակցությունը։ Անցած շաբաթ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «շարունակում է կորցնել հեղինակությունը», ամբողջ աշխարհը «ատում է Ամերիկային», իսկ Եվրոպան Նահանգների «զինվորիկն» է։