40 ռուս զինվորականներ վերադարձել են ուկրաինական գերությունից. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, հավաստիացրել են պաշտպանական գերատեսչությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Բանակցությունների արդյունքում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից 40 ռուս զինծառայող է վերադարձել: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ապրիլի 26-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել է 40 ռուս զինծառայող, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում։ Ազատ արձակված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով կտեղափոխվեն Մոսկվա` Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում և վերականգնում անցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հրեշավոր սուտ է. Պեսկովը` ռազմական հատուկ գործողությունն առանց որևէ պատճառի սկսելու մասին
Նշվում է, որ բոլոր ազատվածներին անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։