ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց Քոչարյանը։
Նա նշեց, որ աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ ընտանիքի անդամի առողջության հետ կապված հարցերով պետք է զբաղվի։
Հիշեցնենք, որ Քոչարյանը 2022-ի դեկտեմբերին էր նշանակվել զինվորական դատախազի տեղակալ։
Նա նախկինում զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը և 2019-ին աշխատանքից ազատվել էր քաղաքական հայտարարություն անելու համար։