Սուդանում ռազմական գործողությունների հետևանքով 459 մարդ մահացել է, 4072-ը՝ վիրավորվել. ԱՀԿ

Բժշկական հաստատությունների վրա հարձակումների արդյունքում 8 մարդ է զոհվել, 2-ը ՝ վիրավորվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Սուդանի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով 459 մարդ է զոհվել, 4072-ը ՝ վիրավորվել: Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սուդանում ԱՀԿ ներկայացուցիչ Նիմա Սաիդ Աբիդը:
Ամբողջ գիշեր հրետակոծել են. Սուդանի հայկական եկեղեցին ռազմական թատերաբեմից 2 կմ է հեռու
ԱՀԿ ներկայացուցիչը հաստատել է հակամարտության սկզբից ի վեր բժշկական հաստատությունների վրա 14 հարձակումը։ Դրանց հետևանքով 8 մարդ է զոհվել, 2-ը ՝ վիրավորվել:
«Բուժհաստատությունների և բուժանձնակազմի վրա հարձակումները դատապարտելի են և պետք է դադարեցվեն», - հավելել է Աբիդը:
Ապրիլի 15-ից Սուդանում մարտեր են ընթանում Մուհամմեդ Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Ֆրանսիան փակել է Սուդանում իր դեսպանատունը
Սուդանի հակառակորդ ուժերը հակասական հայտարարություններ են փոխանակում ռազմական հաջողությունների և օբյեկտների վերահսկման մասին՝ լայնածավալ տեղեկատվական պատերազմ վարելով ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում։