Շոյգուն երկկողմ բանակցություններ է վարել Թուրքիայի, Իրանի և Սիրիայի գործընկերների հետ

Սերգեյ Շոյգու
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում երկկողմ բանակցություններ է վարել Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հանդիպումների ընթացում քննարկվել են երկկողմ համագործակցությունների արդիական հարցեր, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության ապահովման տարբեր հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Սիրիայի վերաբերյալ ճանապարհային քարտեզը ներառում է Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։ Նրա խոսքով, չորս երկրների պաշտպանության նախարարների, հետախուզական ծառայությունների և արտաքին գործերի նախարարությունների միջև բանակցությունները կանցկացվեն փուլերով։ Քննարկումների ընթացքում տեղի կունենան նաև գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներ։