ԵՄ-ում հունիսի 1-ից կդադարեն գործել ռուսական ավտոապահովագրության «կանաչ քարտերը»

Մինչև 2023 թվականի հունիսի 1-ը տեղի ունեցած ՃՏՊ–ներից տուժածների պահանջները կկարգավորվեն ստանդարտ կարգով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արևմտյան մի շարք երկրներում 2023 թվականի հունիսի 1-ից կդադարեն գործել ավտոմեքենաների սեփականատերերի ապահովագրության վկայագրերը` «կանաչ քարտերը», որոնք տրամադրվել են Ռուսաստանի կողմից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ավտոապահովագրողների միությանը։
Արևմուտքը չի հաշվարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքները. Չեխիայի նախկին ԳՇ պետ
Նշվում է, որ 2023 թվականի հունիսի 1-ից դադարեցվում են այն երկկողմ համաձայնագրերը, որոնք կնքվել են Ռուսաստանի ավտոապահովագրողների միության կողմից Եվրոպական տնտեսական տարածքի պետությունների, ինչպես նաև Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի ավտոապահովագրողների բյուրոների/միությունների հետ, և որոնց դրույթներով նախատեսված է «կանաչ քարտ» ապահովագրական վկայագրերի փոխադարձ ճանաչում։ Մինչև նշված ամսաթիվը «կանաչ քարտերը» կաշխատեն բնականոն հունով:
«Համակարգի այլ երկրներ՝ Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Սերբիա և Թուրքիա ուղևորությունների համար ռուսական «կանաչ քարտերը» գործում են առանց սահմանափակումների»,-հայտնել են միությունից:
Միևնույն ժամանակ Եվրամիության, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի «կանաչ քարտերը» նշված ամսաթվից չեն գործի Ռուսաստանում՝ անկախ հավաստագրում նշված վավերականության ժամկետից: Ռուսական «կանաչ քարտերը» կդադարեն գործել նաևԵվրամիության, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի տարածքում։ «Կանաչ քարտ» բյուրոյի անդամ ռուսական ապահովագրական կազմակերպություններն իրավունք չունեն 2023 թվականի մայիսի 31-ից հետո վավերականության ժամկետ ունեցող վկայագրեր տրամադրել:
Եվրոպան հաղթեց պատժամիջոցների պատերազմում և հիմա կապիտուլյացիայի միջոց է փնտրում
Գերատեսչությունում նաև հավելել են, որ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տուժածների պահանջները կկարգավորվեն գործող կարգով։