Մամուլի ասուլիս՝ նվիրված «Հայաստանի առաջնորդներ» մրցույթին

Ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Կիրակոսյանի մամուլի ասուլիսը։
Sputnik
Երևանի «Ռուսական գրքի տունը» կազմակերպում է «Հայաստանի առաջնորդներ» երիտասարդական մրցույթ: Մրցույթը նպատակ ունի բացահայտել և աջակցել Հայաստանի ապագա առաջնորդներին և կառավարիչներին տարբեր ոլորտներում։
Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող մասնակցին շնորհվում է 2․000.000 դրամ մրցանակ, իսկ բացառիկ հմտություններ և կարողություններ ցուցաբերած մասնակցին կարող է տրամադրվել կրթաթոշակ՝ Հայաստանի և Ռուսաստանի լավագույն բուհերի կառավարման գծով մագիստրատուրայում սովորելու, կամ կտրամադրվի աջակցություն գործող/նոր ստեղծվող բիզնեսի զարգացման համար։
Թե ինչպես կարելի է դառնալ մրցույթի մասնակից և ապագա ծրագրերի մասին ապրիլի 26-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմի «Ռուսական գրքի տուն» հասարակական կազմակերպության տնօրեն Ստեփան Կիրակոսյանը։
Երևանի «Ռուսական գրքի տունը» հասարակական, մշակութային և կրթամշակութային կենտրոն է: Այն սոցիալական, մշակութային և կրթական միջոցառումների հարթակ է։
«Ռուսական գրքի տունը» բացվել է 2021 թ․ սեպտեմբերի 17-ին, «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Messier group» ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ Մհեր Ավետիսյանի ջանքերով։
Ասւլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։