ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը փլուզելու ՆԱՏՕ-ական փորձերը հանգեցրին նրան, որ երկրի բնակչությունը համախմբվեց։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
Լավրովի խոսքով՝ այն թեզը, թե Ռուսաստանը փորձում էր կանխել ՆԱՏՕ-ի ընդլայնումը, արդյունքում արագացրեց այն, առաջ են մղում արևմտյան երկրները: Իսկ իրականում անաչառ դիտորդներն ու քաղաքագետները հետևություններ են անում, որ ՌԴ-ն փլուզելու դաշինքի մտադրությունները հակառակ արդյունքն են տվել։
Նախարարը հավելել է, որ արևմտյան գործընկերները դաշինքի ընդլայնման հարցում մոլորության մեջ են գցել ռուս գործընկերներին։
«Ստում էին Մինսկի պայմանավորվածությունների, շատ այլ բաների մասին։ Հետո առանց կարմրելու խոստովանեցին դա», - նշել է Լավրովը։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան բանտարկյալների փոխանակման հարցով կապի մեջ է Վաշինգտոնի հետ:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը խոսել էր ԱՄՆ-ի հետ բանտարկյալների հնարավոր նոր փոխանակումների մասին և ասել, որ այսօրվա դրությամբ ռուսական կողմը դրա համար հիմքեր չի տեսնում։