Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրումը տեղի կունենա մայիսի 6–ին։ Ինչպես հայտնի է, թագադրմանը հրավիրված են նաև օտարերկրյա միապետներ՝ դարավոր ավանդույթին հակառակ։
Թագադրման հյուրերի ցուցակը ավելի շատ նմանվելու է թագավորական հարսանիքի հրավիրյալների ցանկի, քան յոթ տասնամյակ առաջ տեղի ունեցած թագադրությանը:
Չարլզ 3-րդի թագադրման համար կօգտագործվի Սուրբ Էդվարդի թագը, որը փոփոխությունների ավարտից հետո վերադարձվել է Թաուեր:
Թագուհի-կոնսորտ Կամիլան կթագադրվի հանգուցյալ Եղիսաբեթ 2-րդի տատի` Մերի թագուհու թագով։
Հիշեցնենք` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, որը երկիրը կառավարում էր ավելի քան 70 տարի, մահացավ 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում: Արքայազն Չարլզը թագավոր դարձավ` վերցնելով Չարլզ III անունը, նրա կինը` Կամիլան, ստացավ թագուհի-կոնսորտի կարգավիճակ։ Չարլզ 3-րդի և նրա կնոջ թագադրման արարողությունը տեղի կունենա 2023 թվականի մայիսի 6-ին։