Հայաստանում ՀՌՕ ռուսական ռազմակայանի բազմաթիրախային կործանիչները ամառային ռեժիմի են անցել

Ավիատեխնիկայի սեզոնային սպասարկմանը ներգրավվել է ռազմական օկրուգի միավորման ինժեներատեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիոն զորամասի զինծառայողները շահագործման ամառային ռեժիմի են փոխադրում օպերատիվ-մարտավարական ավիացիայի բազմաթիրախային ՄիԳ-29 կործանիչները, ռազմատրանսպորտային Մի-8ՄՏՎ-5 ուղղաթիռները և բանակային ավիացիայի Կա-52 հետախուզական-հարվածային ուղղաթիռները: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Օդանավերում և ուղղաթիռներում կկատարվեն համալիր աշխատանքներ, որոնք ներառում են համակարգերի, ագրեգատների, հանգույցների և սարքավորումների աշխատունակության ստուգման և կարգավորման, ինչպես նաև յուղերի և հատուկ հեղուկների փոխարինման ավելի քան 100 տարբեր տեխնիկական գործողություններ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավիատեխնիկայի սեզոնային սպասարկման միջոցառումների իրականացմանը, որոնք կտևեն մեկ ամիս, ներգրավվել է Հարավային ռազմական օկրուգի ինժեներատեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայողներ:
Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի բնակկոմունալ ծառայության մասնագետները ստուգել են ենթակառուցվածքի օբյեկտները։ Հանձնաժողովն իրականացրել է ռազմաբազայի բնակելի շենքերի զննություն, գնահատել շինությունների, ջրամատակարարման, էլեկտրահաղորդման և օդափոխության համակարգերի ընդհանուր վիճակը, ինչպես նաև կայազորների կոյուղու համակարգի աշխատանքը: