ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ ապրիլի 26-28-ը։
Տեղեկությունը հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից։
Երևանում նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նա կայցելի Ջերմուկում գտնվող Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան և Հայոց ցեղասպանության հուշահամալիր։