Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Եվրոպական մի շարք երկրներ ներկայացուցիչներ չեն ուղարկել Հայաստան՝ բողոքելով բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Երևանի «Միկա» մարզահամալիրում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Այսօր տեղի է ունեցել բացման պաշտոնական արարողությունը, և ընթանում են մրցումային առաջին օրվա նախնական մենամարտերը։
Եվրոպական մի շարք երկրներ ներկայացուցիչներ չեն ուղարկել Հայաստան՝ բողոքելով բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) դեմ. նրանց կարծիքով՝ IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովի ընտրությունները խախտումներով են անցկացվել։ Այնուամենայնիվ, Երևան են ժամանել 27 երկրների 300-ից ավելի բռնցքամարտիկներ։
Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը ներկայացված է լինելու 13 քաշային կարգերում։ Մեր ընտրանին հանդես կգա հետևյալ կազմով՝ Հարությունյան Հովհաննես (48 կգ), Սաֆարյան Դավիթ (51), Առուստամյան Էրիկ (54), Ազիզյան Գոռ (57 ), Ոսկանյան Ոսկան (60), Մկրտչյան Արթուր (63,5), Բաբլումյան Յուրա (67), Միսկարյան Արման (71), Պողոսյան Արմեն (75), Ալեքսանյան Աղվան (80), Սիմոնյան Դավիթ (86), Հովսեփյան Իշխան (92), Հարությունյան Ալբերտ (92+)։