Երևանի դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են եղել

Հեռախոսազանգերի ընդունման կենտրոն
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ դպրոցներում աշակերտներին տուն են ուղարկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի մի շարք դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են եղել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԳՄՍՆ լրատվականից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բազմաթիվ դպրոցներում աշակերտներին տուն են ուղարկում, քանի որ ռումբի մասին ահազանգեր կան։
«Ահազանգերից հետո ստուգումներ են իրականացվել։ Երևանի քաղաքապետարանից մեզ փոխանցել են` բոլոր ահազանգերը կեղծ են եղել։ Դասապրոցեսն այս պահին վերականգնվել է»,–ասացին լրատվականից։