ԵՄ-ն ուժեղացված վերահսկողություն է սահմանում 19 առցանց հարթակի նկատմամբ

Ցուցակում ընդգրկվելուց հետո ընկերությունները չորս ամսվա ընթացքում պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Եվրամիությունը օգոստոսի 25-ից ուժեղացված վերահսկողություն է սահմանում 19 առցանց հարթակների, այդ թվում՝ Twitter-ի, YouTube-ի ու TikTok-ի, ինչպես նաև Instagram* ևFacebook* սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրությանը։
«Այսօր հանձնաժողովը որոշել է ցանկում ներառել 17 շատ խոշոր առցանց հարթակներ և երկու շատ խոշոր որոնողական համակարգեր, որոնցից ամեն ամիս առնվազն 45 միլիոն մարդ է օգտվում», - նշված է փաստաթղթում:
Ցուցակում ներառվել են այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Alibaba AliExpress-ը, Amazon Store-ը, Apple AppStore-ը, Booking.com-ը, Facebook-ը, Google Play-ը, Google Maps-ը, Google Shopping-ը, Instagram-ը, LinkedIn-ը, Pinterest-ը, Snapchat-ը, TikTok-ը, Twitter-ը, Wikipedia-ն, YouTube-ը և Zalando-ն: Դրա հետ մեկտեղ ԵՄ-ի կողմից ուժեղացված վերահսկողության տակ կհայտնվեն Bing ու Google Search որոնողական համակարգերը:
ԵՄ-ում հունիսի 1-ից կդադարեն գործել ռուսական ավտոապահովագրության «կանաչ քարտերը»
Այս հարթակների ցանկում ընդգրկվելուց հետո ընկերությունները պետք է չորս ամսվա ընթացքում վերանայեն իրենց քաղաքականությունը և իրենց համակարգերը հարմարեցնեն նոր օրենսդրությանը, որն ուղղված է առցանց օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությանը, վնասակար բովանդակության ու ապատեղեկատվության սահմանափակմանը և հարթակներից օգտվելու հստակ պայմանների սահմանմանը:
* Meta (Facebook և Instagram սոցիալական ցանցեր) ընկերության գործունեությունը արգելված է Ռուսաստանում: