Ապրիլի 29–ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 29–ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի
Շաբաթօրյակի մեկնարկը կտրվի ապրիլի 29–ին, ժամը 10–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ապրիլի 29-ին Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում շաբաթօրյակ կանցկացվի: Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, համաձայն որի արդեն գույքագրված են նյութական և մարդկային ռեսուրսները, դրանց մոբիլիզացիոն պլանը»,–ասաց նա։
Նա հավելեց, որ շուրջ 200 նամակ են ուղարկել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորին, որպեսզի բոլորը միանան շաբաթօրյակին։ Մինչ այս ստացել են 70 արձագանք։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին նշեց, որ այն պահից սկսած, երբ բոլորը քաղաքին վերաբերվեն որպես սեփական տան, քաղաքում աղբի կուտակման խնդիր չի լինի։
Շաբաթօրյակի մեկնարկը կտրվի ապրիլի 29–ին, ժամը 10–ին։