ԱՊՀ–ի և ԵԱՏՄ–ի 2-րդ երիտասարդական համաժողովին ընդառաջ տեսակամուրջ

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոն
Ապրիլի 28-ին` ժամը 15.00-ին, Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնից ուղիղ միացմամբ տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Աստանա-Մինսկ-Երևան տեսակամուրջ՝ հունիսի 7-9-ը Սոչիում կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ երկրորդ երիտասարդական համաժողովի նախաշեմին:
Sputnik
Համաժողովը կայանալու է ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների և առանցքային միջոցառումների շրջանակներում։ Մասնակցելու են գործարարներ, պետծառայողներ, ուսանողներ և բուհական համայնքի ներկայացուցիչներ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներից: Համաժողովի առանցքային առաքելությունը երիտասարդական ձեռներեցության զարգացման համար կոնկրետ լուծումների ձևավորումն է, ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը:
Բանախոսները Մոսկվայում.
Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ (Ռոսմոլոդյոժ) Օլեգ Մակարով,
ԵՏՀ արարողակարգի և կազմապահովման վարչության տնօրեն, ԵՏՀ երիտասարդական խորհրդի նախագահ Դանիար Տուրուսբեկով:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։