Ալեն Սիմոնյանը տարածաշրջանային անվտանգային հարցեր է քննարկել ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային
Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ քննարկել է տարածաշրջանին, Հայաստանին և Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա և շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:
Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջև դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը:
Նշենք, որ հունվարի 17–ին հայտնի դարձավ, որ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղար, վարչապետի թարգմանիչ Նիլակշի Սախա Սինխան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Հիշեցնենք, որ Հայաստանում Հնդկաստանի արդեն նախկին դեսպան Կիշան Դան Դևալը նշանակվել էր 2019 թվականին։