Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար

Բեռնատարներ
Վերին Լարսով անցնող ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը փակ են բեռնատարների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը

«Վերին Լարսի անցակետը և Խաչի լեռնանցքը բեռնատարների համար փակ են եղանակային պայմանների վատթարացման պատճառով»,–ասաց նա։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։