Թռիչքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Fly Dubai» ընկերության ինքնաթիռում. տեսանյութ

Չվերթի համարը և ուղևորների թիվը դեռևս ճշտված չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Նեպալի մայրաքաղաք Կատմանդու օդանավակայանում «Fly Dubai» ընկերության ինքնաթիռն այրվել է թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԶԼՄ-ները հայտնում են , որ այժմ ինքնաթիռը փորձում է վայրէջք կատարել։
Օդանավակայանում կան հրշեջ մեքենաներ։
Չվերթի համարը և ուղևորների թիվը դեռևս ճշտված չեն:
Ինքնաթիռի շարժին համացանցում այս պահին հետևում է ավելի քան 50 հազար մարդ։
Նեպալում կործանված օդանավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են