Սա այն վայրն է, որտեղ ևս հայերը մեծաթիվ զոհեր են ունեցել. հարգանքի տուրք Ջարդի ձորում

Հենց այս տարածքում է 1920 թվականին Քեմալական Թուրքիան շարունակել Երիտթուրքերի քաղաքականությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հիշատակի միջոցառումներից այսօր անմասն չմնաց նաև Շիրակի մարզը: Ինչպես միշտ, այս տարի ևս հիմնական հավաքատեղին Հերհերի կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Ջարդի ձորն էր, որտեղ, ըստ վկայությունների, 1918-21 թվականներին նահատակվել է ավելի քան 12 հազար բնակիչ:
Հարգանքի տուրք Ջարդի ձորում
Հայոց ցեղասպանության 108–րդ տարելիցին անմեղ նահատակների հիշատակը ոգեկոչելու համար Ջարդի ձոր են եկել Շիրակի և Լոռու մարզերի բնակիչներ, այնտեղ գործող դիվանագիտական կառույցների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ:
Հարգանքի տուրք Ջարդի ձորում
Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Ջարդի ձորում են նաև ՀՀ–ում ՌԴ 102 ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի, Ռուսական տան և ՀՀ–ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի ներկայացուցիչները։

«Այսօր այստեղ ենք հիշելու ու հարգանքի տուրք մատուցելու համար: Արդեն երեք տարի է` Հայաստանում եմ ու ռազմաբազայի ու սահմանապահ ջոկատի հետ գալիս ենք այստեղ՝ ցավակցելու հայ ազգին: Սա այն վայրն է, որտեղ ևս հայերը մեծաթիվ զոհեր են ունեցել»,-Sputnik Արմենիային ասաց ՀՀ–ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը:

Նշենք, որ մինչ Հերհերի ձոր մեկնելը, առավոտյան Շիրակի թեմի եկեղեցիներում մատուցվել է հիշատակի պատարագ: Պատարագից հետո Գյումրու «Բարեկամության» պուրակում քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ։
1 / 3

Հարգանքի տուրք Ջարդի ձորում

2 / 3

Հարգանքի տուրք Ջարդի ձորում

3 / 3

Հարգանքի տուրք Ջարդի ձորում

Հիշեցնենք` ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում է նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:
Հենց այս տարածքում է 1920 թվականին Քեմալական Թուրքիան շարունակել Երիտթուրքերի քաղաքականությունը:
Գլխավոր հավաքատեղին «Ջարդի» ձորն է. Շիրակում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը