ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ:
Տեղեկությունը հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։
Հյուրերին դիմավորել ու հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
ՌԴ-ի պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել ենն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, ՌԴ փոխարտգործնախարարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՌԴ փոխարտգործնախարարն ու ՌԴ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
© Photo : Armenian Genocide Museum & Institute